Աթենքում անցկացվել է բողոքի ակցիա Թուրքիայի դեմ

Աթենքում անցկացվել է բողոքի ակցիա Թուրքիայի դեմ

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ, ցուցարարները այրել են Թուրքիայի և ԱՄՆ-ի դրոշները՝ ի նշան Թուրքիայի կողմից խոցված Су-24 ռմբակոծիչի:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ին, ցուցարարները Աթենքի կենտրոնական հրապարակից երթով շարժվել են դեպի թուրքական դեսպանատուն, սակայն ոստիկանական ուժերը երթը կանգնեցրել են դեսպանատնից 300 մետր հեռավորության վրա՝ թույլ չտալով ցուցարարներին առաջ շարժվել:

Ցուցարարները հանդես են եկել ՆԱՏՕ-ի և Թուրքիային քննադատող պաստառներով, ինչպես նաև թերթիկներ են տարածել՝ կոչ անելով Հունաստանին դուրս գալ ՆԱՏՕ-ի կազմից: Պաստառների վրա գրված է եղել «ՆԱՏՕ՝ դա պատերազմ է Հունաստանում, Ուկրաինայում և Սիրիայում», «Թուրքիա և ՆԱՏՕ, աջակցելով «Իսլամական Պետությանը» դուք դառնում եք նույն խմբավորումը»:

«Միգուցե՞, օրինակ վերցնելով թուրքական խելագար իշխանությանը, հույն օդաչուները ևս պետք է կործանեն յուրաքանչյուր թուրքական ռազմական ինքնաթիռ, որոնք մշտապես խախտում են մեր երկրի օդային տարածքը: Միգուցե՞ թուրքերը նախանձում են Գերմանիայի դերակատարությանը, որը երկու անգամ համաշխարհային պատերազմ է առաջացրել» ,- ասել է ցուցարարներից մեկը:

Ցուցարարները հանդես են եկել նաև կոչերով, որտեղ ասված է, որ Թուրքիայի նման գործողությունը, ոչ միայն թիկունքից հարված է Ռուսաստանին, այլ նաև հարված թիկունքից՝ միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում