Չոր մրքեթինգ. Իրադարձություն, որը կհետաքրքրի բոլոր մարքեթոլոգներին

Չոր մրքեթինգ. Իրադարձություն, որը կհետաքրքրի բոլոր մարքեթոլոգներին

«Չոր» մարքեթինգ դասընթացը ներառում է բիզնեսի 40 գործիք, որոնք երաշխավորված մեծացնում են վաճառքները:

Եթե ձեռներեց եք կամ ծրագրում եք հիմնել բիզնես, եթե մարքեթոլոգ եք կամ պատրաստվում եք դառնալ մարքեթոլոգ, եթե ունեք բիզնես և վաճառքնեի մեծացման խնդիր, եթե աշխատում եք որպես մարքեթոլոգ և խնդիր ունեք զարմացնել բոլորին, եթե պատրաստվում եք հիմնել ստարտափ, ապա ««Չոր» մարքեթինգ» կուրսը շրջադարձային իրադարձություն կլինի Ձեր կյանքում:

«Չոր մարքեթինգի» գործիքներն օգտագործում են բոլոր պրոֆեսիոնալներ մարքեթոլոգները:

Կուրսը ներառում է հետևյալ թեմաները.
1. Օնլայն մարքեթինգի գործիքաշար. E-mail մարքեինգ, SMM, արդյունավետ բլոգի վարում, կոնտենտ մարքեթինգ, համագործակցություն օնլայն կարծիքի առաջնորդների հետ, inbound մարքեթինգ, ռեմարքեթինգ և այլն:
2. Օֆլայն մարքեթինգի գործիքաշար. Փրոմոութերական ակցիաների գրագետ կազմակերպում, sms մարքեթինգ, փաթեթավորման մարքեթինգային կողմը, վաճառք ցուցահանդեսներում, կրթական մարքեթինգ, նվերները որպես մարքեթինգ և այլն:
3. Առանց ֆինանսական ներդման մարքեթինգի գործիքաշար կամ պարտիզանական մարքեթինգ. Վաճառում են բոլորը, վերելակի պրեզենտացիայի կազմում, տարբելվել մանրուքներով, վիրուսային մարքեթինգ, wow մարքեթինգ և այլն:

Չոր մարքեթինգ կուրսը բաղկացած է 6 հանդիպումից (1 հանդիպումը 3 ժամ), որից երեքը տեսական պարապմուքներ են, իսկ երեքը` գործնական աշխատանք:

Թրեյնինգների գումարը վճարում են երկրորդ պարապմունքի ընթացքում, եթե առաջին սեմինարից հետո համոզվում եք, որ թրեյնինգը Ձեզ իրոք անհրաժեշտ է:

Իսկ վերջին սեմինարից հետո, եթե մասնակիցն իր սուբյեկտիվ կարծիքով պնդում է, որ դասընթացներն արդյունավետ չեն եղել, ապա հետ է վերադարձվում գումարն ամբողջությամբ:

Կուրսը հիմնականում վարում է ggTaxi-ի օպերացիոն գծով տնօրեն,«Ռազմավարական բիզնեսի» համահիմնադիր,««Չոր» մարքեթինգ» գրքի հեղինակՎահրամ Միրաքյանը:
Կուրսը սկսվում է փետրվարի 1-ից, 19:00-ին:

Գրանցվելու համար անցնել հետևյալ հղումով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում