Ռուսաստանը 570 մլրդ դոլար կկորցնի պատժամիջոցներից եւ նավթի գների անկումից. «Վեդոմոստի»

Ռուսաստանը 570 մլրդ դոլար կկորցնի պատժամիջոցներից եւ նավթի գների անկումից. «Վեդոմոստի»

Ֆինանսական պատժամիջոցներից եւ նավթի գների անկումից Ռուսաստանի տնտեսության կորուստները 2014-2017 թվականներին կարող են կազմել շուրջ 570 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Վեդոմոստի»-ն՝ հղում անելով Տնտեսական փորձագիտական խմբից տնտեսագետներ Եվսեյ Գուրվիչին եւ Իլյա Պրիլեպսկուն:

Ֆինանսական պատժամիջոցներից կորուստները կկազմեն մոտավորապես 170 մլրդ դոլար, ածխաջրածինների արտահանումից պակաս ստացված եկամուտները՝ շուրջ 400 մլրդ դոլար: Այս երկու շոկերի ազդեցությունը ոչ թե պարզապես գումարվում Է, դրանք փոխադարձաբար ուժեղանում են, ընդգծել են տնտեսագետները հանդեսի համար պատրաստված «Տնտեսության հարցեր» հոդվածում:

Նշված ժամանակաշրջանում տնտեսության աճի միագումար կորուստները, նրանց հաշվարկների համաձայն, կկազմեն ՀՆԱ-ի 8,4 տոկոսը կամ տարեկան միջինը մինուս 2,1 տոկոսային կետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում