Սաուդյան Արաբիան և դաշնակիցները պատրաստվում են 150 հազար զինծառայողներ ուղարկել Սիրիա ԻՊ-ի դեմ պայքարելու համար

Սաուդյան Արաբիան և դաշնակիցները պատրաստվում են 150 հազար զինծառայողներ ուղարկել Սիրիա ԻՊ-ի դեմ պայքարելու համար

Սաուդյան Արաբիան և իր դաշնակիցները պատրաստվում են մինչև 150 հազար զինծառայողներ ուղարկել Սիրիա` «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացրել է CNN-ի աղբյուրը:

Նշվում է, որ զինվորականների պատրաստվածությունն անցկացվում է Սաուդյան Արաբիայի տարածքում, որին մասնակցում են ինչպես տեղի զինվորականները, այնպես էլ Եգիպտոսի, Սուդանի ու Հորդանանի: Սաուդյան Արաբիայի Պաշտպանության նախարարի խորհրդական Ահմեդ Ասիրին հայտարարել էր, որ իրենք պատրաստ են զինվորներ ուղարկել Սիրիա «Իսլամական պետության» դեմ ցամաքային գործողություններ իրականացնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում