Ղազախստանը Թուրքիայի համար դուռ է դեպի Եվրասիական տնտեսական միություն. Դավութօղլու

Ղազախստանը Թուրքիայի համար դուռ է դեպի Եվրասիական տնտեսական միություն. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Աստանայում հանդիպել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Առանձնազրույցը տևել է 2 ժամ 40 րոպե:

Հանդիպմանը Դավութօղլուն հայտնել է, որ ամեն անգամ Ղազախստան գալիս իրեն զգում է որպես այդ երկրի քաղաքացի: Առաջին անգամ այցելելով Ղազախստան որպես Թուրքիայի վարչապետ` Դավութօղլուն նշել է, որ երկրի ցանկացած հաջողություն իրենք ընդունում են որպես սեփականը: Նա նաև ընդծել է, որ Ղազախստանի համար Թուրքիան դուռ է դեպի Եվրոպա, միաժամանակ Ղազախստանը Թուրքիայի համար դուռ է դեպի Եվրասիական տնտեսական միություն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում