Մյունխենում Սիրիային նվիրված հանդիպումը կկայանա ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի մասնակցությամբ. ԳՖՀ ԱԳՆ

Մյունխենում Սիրիային նվիրված հանդիպումը կկայանա ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի մասնակցությամբ. ԳՖՀ ԱԳՆ

Մյունխենում անվտանգության հարցերին նվիրված խորհրդաժողովի նախօրյակին այդ քաղաքում Սիրիայի աջակցման միջազգային խմբի հանդիպումը կկայանա Արաբական պետությունների լիգայի, ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 10-ին հայտնել Է Գերմանիայի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը կմասնակցեն նաեւ Ռուսաստանի, Եգիպտոսի, Չինաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իրանի, Իրաքի, Հորդանանի, Լիբանանի, Օմանի, Քատարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչները:

Նախատսվում Է, որ փետրվարի 11-ի հանդիպմանը կարծարծվի Վիեննայի սկզբունքների եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2254 բանաձեւի իրագործումը, ինչպես նաեւ Ժնեւի խաղաղ բանակցությունների շարունակումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում