Արմեն Աշոտյանը հրաժարվեց մեկնաբանել իր պաշտոնանկության մասին լուրերը

Արմեն Աշոտյանը հրաժարվեց մեկնաբանել իր պաշտոնանկության մասին լուրերը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաժարվեց մեկնաբանել իր պաշտոնանկության մասին լուրերը: ՀՀԿ ԳՄ նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Աշոտյանն ընդգծեց, որ այն, ինչ պետք է ասեր, արդեն ասել է: «Մնացածը կասի Շարմազանովը՝ նիստի ավարտից հետո»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Աշոտյանն ու հեռացավ:

ՀՀԿ գրասենյակում արդեն մեկնարկել է կուսակցության գործադիր մարմնի նիստը: Նիստը վարում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում