Ռամազոտիի Բաքվում ապրիլի 24-ի համերգը չեղարկվել է

Ռամազոտիի Բաքվում ապրիլի 24-ի համերգը չեղարկվել է

«Perfetto» համաշխարհային շրջագայության շրջանակում  Էրոս Ռամազոտին չեղարկել  է ապրիլի 24-ին Բաքվում նախատեսված համերգը, փոխարենը նույն օրը նա ելույթ կունենա Թբիլիսիում, որից հետո Ռամազոտին կժամանի Երևան և ապրիլի 26-ին իր շքեղ համերգային ծրագրով կներկայանա հայ հանդիսատեսին: Այս մասին Times.am-ին տեղեկացրեցին  Ֆորպոստարտ Պրոդաքշըն ընկերությունից:

Երևանյան համերգին կհնչեն իտալացի երգչի հայտնի և սիրված հիթերը, մասնավորապես, 2012-ին թվականին թողարկված «Noi» ալբոմից: Նրա շոուն առանձնանում է իր տեխնիկական բացառիկությամբ, որի  ձևավորման համար օգտագործվելու են փողոցային հին լապտերներ, ճաքճքված ասֆալտի էֆեկտով ճանապարհ, արվարձանին բնորոշ էլեմենտներ, ինչպես նաև պատառոտված գովազդային պաստառ, որն իրականում հսկայական էկրան է, որտեղ համերգի ամբողջ ընթացքում ցուցադրվելու են փաստագրական կադրեր և ուղիղ միացումներ համերգից: Շոուի սարքավորումները դժվարությամբ են տեղավորվում տասը հսկայական բեռնատարներում, իսկ ուղեկցող թիմում ավելի քան 90 մարդ է ընդգրկված:

Հետևեք մեզ նաև Telegram-ում