Հիտլերն ասել էր՝ «ո՞վ է հիշում այսօր հայերին». ահա պատասխանը՝ ամբողջ աշխարհը. Ջորջ Քլունի

Հիտլերն ասել էր՝ «ո՞վ է հիշում այսօր հայերին». ահա պատասխանը՝ ամբողջ աշխարհը. Ջորջ Քլունի

«Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին ՀՀ-ում  լինելով հասկացել է, որ հայերի ամենասիրելի զբաղմունքներից մեկը կենաց ասելն է. «Եվ հիմա կցանկանամ կենաց ասել՝ թեև խմիչք չունենք: Ցանկանում եմ խմել Ռուբենի, Վարդանի ու Նուբարի կենացը: Այն, ինչ արել եք ու անում եք, բացառիկ է, դա ճիշտ գործ է: Եթե մենք մրցանակ տայինք մեկ այլ վայրում, հավանաբար, ձեզ կտայինք: Դուք աշխարհն ավելի լավն եք դարձնում, ես հպարտ եմ ձեզանով ու այստեղ լինելու համար»,-«Ավրորա» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարեց Ջորջ Քլունին:

Այնուհետ անդրադառնալով մրցանակի նպատակին ասաց, որ  այն մեծարում է հերոսությունը, խիզախությունը, որն ավելին է, քան մեզանից շատերը կարող են անել իրենց կյանքում:

«Մեր հավակնորդները դա չեն սովորել ինչ-որ հերոսական դպրոցում, նրանք եղել են սովորական մարդիկ, որոնց տեսնում ենք ամեն օր, ովքեր տեսել են կարիքն ու արձագանքել, բացառիկ քայլ կատարել: Այսօր մենք պատվում ենք նրանց, ավելին՝ մենք պատվում ենք այն 1.5 միլիոն կյանքերը, որոնք կորան 101 տարի առաջ: Մենք ողբերգությունը կոչում ենք իր անունով՝ ցեղասպանություն, Հայոց ցեղասպանություն: Հայտնի է, որ մի օր Հիտլերն ասել է՝ «այսօր ո՞վ է հիշում հայերին», սա է պատասխանը՝ «մենք բոլորս, ամբողջ աշխարհը»»,-նշեց նա՝ հիշեցնելով, որ իր ընտանիքը սովի պատճառով Իռալանդիայից գաղթել է Միացյալ Նահանգներ, որտեղ նրանց գոյության թիվ մեկ պայմանը բնակարանն էր, հացը, օգտակար ձեռքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում