Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ճանապարհի վերականգնմանը ԵՆԲ-ն կուղղի 51 մլն եվրոյի վարկ

Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ճանապարհի վերականգնմանը ԵՆԲ-ն կուղղի 51 մլն եվրոյի վարկ

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2016թ. հունվարի 26-ին Երևանում և հունվարի 29-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհ» ֆինանսական պայմանագրին:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը նշեց, որ ծրագրի նպատակն է վերականգնել Մ6 միջպետական ճանապարհի՝ Հայաստանի կենտրոնական հատվածում գտնվող Վանաձոր քաղաքի և Վրաստանի հյուսիսարևելյան սահմանին գտնվող Բագրատաշենի միջև ընկած մոտ 90 կիլոմետր երկարությամբ հատվածը:

Ըստ պայմանագրի` տրամադրվող վարկի գումարը 51 մլն եվրո է: Վարկը հատկացվելու է առավելագույնը 15 տրանշներով:  Նախնական գնահատմամբ՝ ծրագրի համար վարկային ներդրումները կկազմեն շուրջ 102 մլն եվրո: Ծրագիրը կֆինանսավորվի Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից համատեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում