Մամեդյարովը ծրագրում է հանդիպել Մինսկի խմբի համանախագահների հետ

Մամեդյարովը ծրագրում է հանդիպել Մինսկի խմբի համանախագահների հետ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարով հայտնել է, որ մայիսին ծրագրում է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը:

«Հաջորդ ամսին եվրոպական քաղաքներից մեկում` հավանաբար Բրյուսելում, ծրագրավորում ենք հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- ասել է Մամեդյարովը` հավելելով, որ հանդիպման հստակ տեղն ու ժամը կհստակեցվեն ապագայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում