Ադրբեջանը չի կարող դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ 1994թ.-ի հրադադարի պայմանագրի չեղարկման համար. Շավարշ Քոչարյան Tert.am

Ադրբեջանը չի կարող դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ 1994թ.-ի հրադադարի պայմանագրի չեղարկման համար. Շավարշ Քոչարյան Tert.am

Ադրբեջանը չի կարող դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ 1994թ.-ի հրադադարի մասին պայմանագրի չեղարկման համար. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Նման բան գոյություն չունի, որ ՄԱԿ-ը չեղարկի պայմանագիրը: Հակառակը: ՄԱԿ-ի անդամ պետությունը պարտավոր է հարգել միջազգային պարտավորությունը: Դա ընդամենը փորձ է ձերբազատվել միջազգային պարտավորությունից: Ադրբեջանին ձեռք չի տալիս 94թ.-ի հրադադարի պայմանագիրը, որովհետև այնտեղ կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստորագրությունը, ինչը նշանակում է, որ Ադրբեջանն առնվազն ընդունել է ԼՂ-ն որպես հակամարտության կողմ»,- շեշտեց Շավարշ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն` Ադրբեջանը նամակ էր ուղարկել ՄԱԿ-ին՝ հրադադարի մասին պայմանագրի չեղարկման պահանջով:

Հարցին, թե հնարավոր է, որ Ադրբեջանը շրջանառության մեջ է ուզում դնել հրադադարի մասին նոր պայմանագիր, դրա համար է ուզում չեղարկել 94թ.-ի կնքվածը, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Որևէ այլ պայմանագիր չկա: Ադրբեջանը հղում է անում բանավոր պայմանավորվածության վրա, բայց դա պայմանագիր չէ (նկատի ունի Մոսկվայում քառօրյա պատերազմից հետո հրադադարի մասին ձեռք բերված համաձայնությունը- խմբ.): Դա ընդամենը պայմանավորվածություն էր կապված նրա հետ, որ վերականգնվի 94թ.-ի խախտված ու կրակի դադարեցման մասին ռեժիմը»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Հետևեք մեզ նաև Telegram-ում