Զորամասում հայտնաբերվել է 2 զինծառայողի դի. ՔԿ

Զորամասում հայտնաբերվել է 2 զինծառայողի դի. ՔԿ

03.05.2016թ.՝ ժամը 00:20-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Իգոր Հակոբյանի և Կորյուն Հարությունյանի դիերը, տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն։

Արտաքին զննությամբ հրազենային, բեկորային վնասվածքներ, բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

News.am-ի տեղեկությամբ՝ դեպքը տեղի է ունեցել Ջրակնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում