Մարինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը դարձել Է Միջազգային օպերային մրցանակի դափնեկիր

Մարինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը դարձել Է Միջազգային օպերային մրցանակի դափնեկիր

Իտալացի սոպրանո Մարիելլա Դեւիան եւ ամերիկացի քնարական տենոր Գրեգորի Կունդեն դարձել են հեղինակավոր Մջազգային օպերային մրցանակի (The International Opera Awards) դափնեկիրներ, որը ոչ պաշտոնապես համարում են օպերային «Օսկար», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պարգեւատրման արարողությունը տեղի Է ունեցել մայիսի 15-ին Լոնդոնի «Սավոյ» թատրոնում, որը մեկտեղել Էր համաշխարհային երաժշտական արվեստի խոշորագույն աստղերի:

Դեւիան ճանաչվել Է լավագույն երգչուհին՝ առաջ անցնելով հինգ ֆինալիստուհիներից՝ այդ թվում համաշխարհային օպերային բեմի ռուսաստանցի դիվա Աննա Նետրեբկոյից: Կունդեն մրցանակի Է արժանացել «Լավագույն երգիչ» կատեգորիայում:

«Լավագույն երիտասարդ երգչուհի» անվանակարգում հաղթող Է դարձել Մարինյան թատրոնի 35-ամյա սոպրանո Հասմիկ Գրիգորյանը Լիտվայից: Իր ծննդյան օրը երգչուհին նշել Է մայիսի 12-ին: Գրիգորյանի հետ մեկտեղ մրցանակին հավակնում Էին նաեւ ռուսաստանցի սոպրանոներ Եկատերինա Բականովան եւ Աիդա Գարիֆուլինան, Գոլդա Շուլցը եւ Նոզուկո Թետոն Հարավաֆրիկյան Հանրապետությունից եւ Նադին Սիեռան ԱՄՆ-ից:

Մարինյան թատրոնի սոպրանոյի համար այս մրցանակն առաջինը չԷ կարիերայում: 2005 թվականին նա «Բեմի ոսկե խաչի» Է արժանացել լավագույն դեբյուտի համար, իսկ 2010 թվականին ՝ «Բեմի ոսկե խաչի» լավագույն կատարման համար:

Տղամարդկանց մեջ այս բաժնում հաղթանակ Է տոնել 32-ամյա ֆրանսիացի տենոր Ստանիսլաս դը Բարբեյրակը:

Ընդհանուր առմամբ պարգեւներ են հանձնվել ավելի քան 20 անվանակարգերում: «Լավագույն օպերային թատրոն» անվանակարգում առաջնությունը շահել Է Հոլանդիայի ազգային օպերան: Լավագույն համաշխարհային պրեմիերայի համար պարգեւը բաժին Է հասել ամերիկացի կոմպոզիտոր Ջենիֆեր Հիգդոնի Սանտա Ֆե օպերայի «Ցուրտ լեռը» բեմադրությունը, իսկ լավագույն փառատոն Է համարվել Գլայնդբոռնի օպերային փառատոնը, որն ամեն տարի տեղի Է ունենում Անգլիայում:

Առաջին անգամ Միջազգային օպերային մրցանակի հանձնումը տեղի Է ունեցել 2013 թվականին: Ըստ որում ընդամենը երեք տարում այս միջոցառումը կարողացել Է դառնալ Լոնդոնի գլխավոր մշակութային իրադարձություններից մեկը: Մրցանակի կազմակերպիչները բազմիցս ընդգծել են, որ ստուգատեսի գլխավոր նպատակը դասական երաժշտական արվեստի ժողովրդականացումն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում