Freedom House-ն Ադրբեջանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին

Freedom House-ն Ադրբեջանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին

Մարդու իրավունքների Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարկ Լագոնը Ադրբեջանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, այս մասին Լագոնը հայտարարել է երեկ Ադրբեջանում «Ազատություն» ռադիոկայանի հետազոտող-լրագրող Խադիջա Իսմայիլովայի պայմանականորեն ազատ արձակվելու առնչությամբ:

Նա ադրբեջանական իշխանություններից պահանջել է չեղյալ հայտարարել Խադիջա Իսմայիլովայի դեմ առաջադրված մնացած բոլոր շինծու մեղադրանքները եւս:

«Եթե Ադրբեջանի կառավարությունն իր պարտքն է համարում հարգանքով վերաբերվել միջազգային կազմակերպությունների առաջ ստանձնած իր բոլոր պարտավորություններին, ապա պետք է անհապաղ ազատ արձակի մյուս բոլոր քաղաքական բանտարկյալներին, այդ թվում` լրագրող Սեյմուր Հազիին, բլոգեր Իլքին Ռուստամզադեին եւ քաղաքական ակտիվիստ Իլգար Մամեդովին»,- հայտարարության մեջ նշել է Freedom House-ի նախագահը:

Միջազգային եւ ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունները հայտնում են Ադրբեջանում դեռեւս մինչեւ 100 քաղաքական բանտարկյալների առկայության մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում