Իրանի ԱԳ նախարարը Ֆրանսիայում աջակցություն ստացավ բանկային պատժամիջոցների վերացման հարցում

Իրանի ԱԳ նախարարը Ֆրանսիայում աջակցություն ստացավ բանկային պատժամիջոցների վերացման հարցում

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կանխապահովել Է Ֆրանսիայի պաշտպանությունը Թեհրանի դեմ սահմանված բանկային պատժամիջոցների վերացման հարցում: Դա դարձել Է Իրանի դիվանագիտության ղեկավարի՝ Ֆրանսիայի մայրաքաղաք կատարած այցի արդյունքներից մեկը, որտեղ հունիսի 22-ին Ելիսեյան պալատում նրան ընդունել Է Ֆրան սիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք մեր ջանքերը կնպատակամղենք այդ պատժամիջոցների վերացմանը, քանի որ դրանում վստահության երաշխիք ենք տեսնում»,- ասել Է Ֆրանսիայի արտգործնախարարության ղեկավար Ժան Մարկ Էյրոն: Նրա խոսքով՝ Փարիզի այս դիրքորոշումն արդեն «արդյունքներ Է արձանագրել»: «Մենք այս գիծը նույնքան ուղղակի եւ անկեղծ երկխոսության շրջանակներում կշարունակենք մեր ամերիկացի բարեկամների հետ»,- հավաստիացրել Է Ֆրանսիայի նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում