Ֆրանցիսկոս պապն անընդունելի Է համարել մահապատիժը՝ որպես հանցագործների պատժամիջոց

Ֆրանցիսկոս պապն անընդունելի Է համարել մահապատիժը՝ որպես հանցագործների պատժամիջոց

Հռոմի Ֆրանցիսկոս պապը միջազգային հասարակայնությանը հորդորել Է նոր խթան հաղորդել մահապատժի արգելմանն ուղված ջանքերին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս ցանկությունը բովանդակում Է քահանայապետի՝ Մահապատժի դեմ VI համաշխարհային կոնգրեսի մասնակիցներին հղած տեսաուղերձը, կոնգրես, որը տեղի Է ունենում Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում: Ուղերձի տեքստը տարածել Է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը:

Ներկայումս աշխարհի 140 երկրներ փաստացի կերպով կամ Էլ օրենսդրության մակարդակով հրաժարվել են մահապատժից:

Ֆրանցիսկոս պապն ընդգծել Է, որ «ցանկացած հանցագործի նկատմամբ պատժի այդ միջոցը միանգամայն անընդունելի Է»: Աշխարհում աճում Է մահապատժի հակառակորդների թիվը, եւ այդ ընդդիմությունը, պապի խոսքով՝ «սոցիալական պաշտպանության օրինական միջոց Է»:

Նա նշել Է, որ «հանցագործի սպանությունը ոչ մի առնչություն չունի արդարության հետ. ըստ Էության, դատապարտյալի նկատմամբ անողոք ու անմարդկային վերաբերմունք են դրսեւորում եւ գրեթե երբեք եւս մեկ շանս չեն ընձեռում նրան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում