Անգլերենը կմնա ԵՄ-ի պաշտոնական լեզուն՝ չնայած Brexit-ին

Անգլերենը կմնա ԵՄ-ի պաշտոնական լեզուն՝ չնայած Brexit-ին

Անգլերենը կմնա Եվրամիության պաշտոնական լեզուն՝ չնայած ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է ԵՄ-ի մի աղբյուր: «Անգլերենը կմնա պաշտոնական լեզու»,- ասել Է աղբյուրը, ով չի ցանկացել, որ հայտնեն իր անունը:

Նրա խոսքով՝ Եվրամիությունից դուրս Է գալիս մի երկիր, որի պետական լեզուն անգլերենն Է, բայց մնում են այլ պետություններ, որտեղ գործածվում Է այդ լեզուն: Անգլերենը պաշտոնական լեզու Է Իռլանդիայում եւ Մալթայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում