Խարկովում ձերբակալվել են ԻՊ մեջ ներգրավված Տաջիկստանի երկու քաղաքացի

Խարկովում ձերբակալվել են ԻՊ մեջ ներգրավված Տաջիկստանի երկու քաղաքացի

Ուկրաինացի սահմանապահները Խարկովի օդանավակայանում ձերբակալել են Թուրքիայից ժամանած Տաջիկստանի երկու քաղաքացիների, ովքեր ներգրավված են «Իսլամական պետություն» խմբավորման գործունեության մեջ և պատրաստվում էին իսլամական հեղափոխություն իրականացնել Տաջիկստանում:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդում է, որ այդ մասին շաբաթ օրը տեղեկացրել է Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը:

Ուրբաթ օրը «Խարկով-ավիա» անցակետում Խարկովի սահմանապահների ջոկատը Ստամբուլ-Խարկով չվերթի ձևակերպման ընթացքում հայտնաբերել են Տաջիկստանի երկու քաղաքացու, ովքեր, Ինտերպոլի տվյալների, բազայում են:

Ըստ սահմանապահ ծառայության տվյալների՝ կալանավորվածների մոտ հայտնաբերվել են պայթուցիկ սարքերի պատրաստման տեսադասընթացներ, որ ակտիվանում են բջջային հեռախոսով, ինչպես նաև արաբերեն ծայրահեղական գրականություն:

«Ավելի ուշ կալանավորները բացատրել են, որ պատրաստվում էին իսլամական հեղափոխություն կազմակերպել Տաջիկստանում», – ասվում է հայտարարության մեջ:

Սահմանապահները ծանուցել են այդ մասին Կիևում ուկրաինական Ինտերպոլի բյուրոյին: Ստուգման արդյունքում հաստատվել է, որ ձերբակալվածները միջազգային հետախուզման մեջ են որպես ԻՊ ներգրավված անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում