AM | RU | EN
USD
EUR
RUB

Առաջին լուրջ հաջողությունը բասկետբոլում՝ Գագիկ Ծառուկյանի շնորհիվ

Մոլդովայում ընթացող բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոնի կոչումը նվաճեց Հայաստանի հավաքականը:

Եզրափակչում հայ բասկետբոլիստները 79:71 հաշվով առավելության հասան Անդորրայի ընտրանու նկատմամբ:

Այս աննախադեպ հաղթանակի շնորհիվ Հայաստանի բասկետբոլի հավաքականն իրավունք է նվաճել հաջորդ մրցաշրջանում մասնակցելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ընտրականի մրցաշարին:

Հայաստանի բասկետբոլի հավաքականը՝ Եվրոպայի չեմպիոն... Սա մի ժամանակ կարող էր զավեշտալի հնչել, լեգենդների շարքին դասվել, բայց հայկական սպորտի ղեկավարներն ապացուցեցին, որ հավատալու, տքնաջան աշխատելու և նպատակաուղղված քայլերի արդյունքում կարելի է իրականություն դարձնել ամենահամարձակ ու ամենահավակնոտ նպատակները:

Այս նվաճման մեջ, անշուշտ, գլխավոր դերը վերապահված է Հայաստանի օլիմպիական կոմիտեի ղեկավար, գործարար - բարերար Գագիկ Ծառուկյանին, մարդ, ում անվան հետ անքակտելիորեն կապված են վերջին տասնամյակների հայկական սպորտի գրեթե բոլոր ձեռքբերումները: Բացի հաղթողներին արժանավայել պարգևատրելուց և խրախուսելուց՝ Գագիկ Ծառուկյանը տարիներ շարունակ նպատակաուղղված ներդրումներ է կատարել և շարունակում է կատարել մարզական ենթակառուցվածքների զարգացման, մարզադպրոցների ու մարզաբազաների կայացման համար, ինչի արդյունքում մենք սկսեցինք լուրջ հաջողություններ գրանցել թե՛ անհատական, թե՛ թիմային մարզաձևերում: Ողջ աշխարհին է հայտնի անհատական մարզաձևերում հայ մարզիկների գրանցած հաջողությունները՝ ընդհուպ մինչև բարձրագույն կոչումների նվաճում։ Սակայն, ավանդաբար, թիմային մարզաձևերում մերոնց նվաճումները սակավաթիվ են, իսկ բասկետբոլում՝ դրանք ուղղակի չկային։ Սա առաջին լուրջ հաջողությունն է և այս առումով խիստ կարևոր։

Վստահ եմ՝ սա դեռ սկիզբն է: Վստահությունս հիմքեր ունի՝ հայրենական սպորտի ղեկավարի անձնուրաց աշխատանքն ու նվիրումը:

Եվ ուրեմն՝ դեպի նոր հաղթանակներ...

Արամ Հակոբյան

loading...
Լրահոս
Ադրբեջանական կողմի կորուստների թվում է բրիգադի հետախուզության պետ. ՊԲ-ն հակառակորդի սադրանքի նոր ապացույցներ է հրապարակել Ադրբեջանական սադրանքներն այդ երկրի՝ 1991-1992թթ-ի քաղաքականության շարունակությունն են. քաղաքագետ Ճանապարհային ոստիկանությունը մեկ օրում մեքենաների համարանիշերը թաքցնելու տասնյակից ավելի դեպք է բացահայտել ՀՀ Նախագահի խոսքի ապացույցներն Ադրբեջանի այսօրվա կորուստներն են. Շարմազանով Երևանում կայացավ Ստեփանակերտի շրջափակման մասին պատմող «Պաշարվածները» ֆիլմի պրեմիերան Բաքուն միտումնավոր սրում է իրավիճակը. Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի սահմանամերձ գյուղերի բնակիչները բախումների հետևանքով լքել են բնակավայրերը Արտակ Զաքարյանը միջազգային հանրությունից ավելի կոշտ ու հասցեական արձագանք է ակնկալում Ադրբեջանի գործողություններին ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Պաղեստինի նախագահին ՊՆ-ն տարածել է շփման գծում Ադրբեջանի ագրեսիայի վկայության տեսագրությունը Վերջին 4 ամսվա ընթացքում ՊԵԿ համակարգից ազատվել 258 աշխատակից. Կարեն Կարապետյան Լիտվան հանդես է գալիս երկրում ամերիկյան զորքի մշտական ներկայության օգտին Երեւանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն Օլանդը Թրամփին հորդորել է բարեկամ երկրի նկատմամբ չցուցաբերել անվստահություն Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է Ադրբեջանական կողմը կրակ է արձակել Բաղանիսի արոտավայրերի ուղղությամբ Գյումրիում նշվեց Անդրանիկ Օզանյանի ծննդյան 152-ամյակը ԿԸՀ-ն հրապարակել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակները Շփման գծում այս պահին համեմատաբար հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին միացած ուժերի կազմը Փետրվարի 27-ին տեղի կունենա ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի վկայագրերի հանձնման արարողությունը ՀՀ ԿԲ-ն գնաճի շեղման ռիսկերը 2017 թվականին գնահատում է նվազման ուղղությամբ Մեկնարկել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդրանիկ համաժողովը Իրանը պայմանավորվել է Ռուսաստանի հետ միջուկային վառելիքի արտադրության հարցում Պայթյուններ սիրիական Հոմս քաղաքում. կան տասնյակ զոհեր Աֆղանստանում ականն ընկել է դպրոցի վրա. երկու աշակերտ զոհվել է ԱԺ առաջիկա ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունի 877 ընտրող ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղեկացրել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին Թուրքիան Գերմանիայից պահանջել է վերադարձնել 21 ահաբեկչի Սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, կրակոցներ գրեթե չկան. Արծրուն Հովհաննիսյան Հայաստանի ՊՆ-ն կներկայացնի Ադրբեջանի ագրեսիայի վկայության տեսագրությունը ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահն անհրաժեշտ է համարում շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը ԿԸՀ-ն ԱԺ ընտրությունների մասնակից քաղաքական ուժերին հատկացրեց հերթական համարները Գերմանիայի թուրքերը Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի դեմ քարոզարշավ են նախաձեռնել Բակո Սահակյանը շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել ԿԸՀ-ն գրանցեց ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերին Բարզանին կոչ է արել Էրդողանին ազատ արձակել քրդամետ կուսակցության պատգամավորներին Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը վերահսկելի է. Դավիթ Բաբայան Իրավիճակի լարման հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը. ՊՆ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan