Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ֆրանսիայի նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ֆրանսիայի նախագահին

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 15-ին ցավակցական գիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին երեկ գիշեր Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տ եղեկատվական համակարգից:

«Խստորեն դատապարտում ենք մարդկային կյանքի դեմ ուղղված այդօրինակ անմարդկային ոճրագործությունը և, հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Մեր զորակցությունն ու վշտակցությունն ենք հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին», – ասված է Նորին Սրբության ցավակցագրում:

Աղոթք բարձրացնելով անմեղ զոհերի հոգիների հանգստության համար` Նորին Սրբությունը հայցել է Բարձյալն Աստծուց մխիթարություն պարգևել մահացածների հարազատներին, իսկ ահաբեկչությունից տուժածներին շուտափույթ առողջություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում