Լևոն Յոլյանն Իրանում կքննարկի էներգետիկայի, գազի և նավթի ոլորտում համատեղ ծրագրերի ընթացքը

Հայաստանի էներգետիկայի նախարար Լևոն Յոլյանն Իրանի Իսլամական Հանրապետությունում եռօրյա այցի ընթացքում իրանական կողմի հետ կքննարկի էներգետիկայի, գազի, նավթի, նավթաքիմիայի և հանքարդյունաբերության բնագավառներում համատեղ ծրագրերի ընթացքը:

Ինչպես հաղորդում է վկայակոչելով egov.am կայքը, այդ մասին նշված է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշման մեջ: Ըստ որոշման՝ Լևոն Յոլյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 25-27-ը գործուղել է ԻԻՀ (Թեհրան)՝ էներգետիկայի, գազի, նավթի, նավթաքիմիայի և հանքարդյունաբերության բնագավառներում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համատեղ ծրագրերի ընթացքը, ինչպես նաև հետագա համագործակցության հարցերը քննարկելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում