«Հայկական ժամանակ». Մաքսայինը խոչընդոտներ է ստեղծում գործարարների համար

Ոչ ԵՏՄ երկրներից Հայաստան ներմուծված ապրանքներից գանձվող մաքսատուրքի ծավալները շարունակում են նվազել, և դա կարող է վկայել ԵՏՄ մյուս երկրների ֆոնին մեր մաքսային մարմինների անարդյունավետ աշխատանքի մասին։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:

Անցած տարվա ընթացքում ՀՀ պետբյուջե մուտքագրված մաքսատուրքի ամբողջ ծավալի 12 տոկոսը գանձվել էր ՀՀ սահմանին, իսկ այս տարվա առաջին կիսամյակում՝ ընդհանուրի 5 տոկոսը միայն։

ՀՀ ներմուծումներ իրականացնող գործարարները ձգտում են իրենց ապրանքները մաքսազերծել ԵՏՄ այլ երկրներում, քանի որ այնտեղ մաքսային մարմինները շատ ավելի քիչ խոչընդոտներ են ստեղծում գործարարների առաջ, ավելի արագ են իրականացնում մաքսազերծումը, քիչ են կիրառում տխրահռչակ «հսկիչ գները»։

Այդպես մաքսազերծելուց հետո ներմուծողները այդ ապրանքները արդեն առանց մաքսազերծման բերում են Հայաստան, խնայելով իրենց նյարդերն ու ֆինանսները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում