ԵԱՏՄ-ում կհայտնվեն պայթուցիկ նյութերի անվտանգությունը սահմանող նոր ցուցիչներ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 29-րդ նիստում տեխնիկական կարգավորման ոլորտում ընդունվել են մի շարք որոշումներ: Մասնավորապես, հաստատվել է ԵԱՏՄ-ում տեխնիկական կանոնակարգերի Ծրագրում փոփոխությունների նախագիծը: Ինչպես հայտնեցին ԵՏՀ մամուլի ծառայությունից, Ծրագրում ներառվել է Մա քսային միության «Պայթուցիկ նյութերի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգերի փոփոխության մշակումը:

Այդ թվում` Ծրագրից հանվել է ԵԱՏՄ-ում «Սպառողին էլեկտրական հոսանքի սպառման սարքերի էնեգետիկ արդյունավետության վերաբերյալ» տեխնիկական կանոնակարգերի մշակումը: Նմանատիպ սարքերի առնչությամբ կանոնակարգերը կհաստատվեն Հանձնաժողովի առանձին ակտով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում