Ռուսաստանը եւ Իրանը քննարկում են համատեղ զորավարժությունների հնրավորությունը

Ռուսաստանը եւ Իրանը քննարկում են իրենց զինվորականների միջեւ փոխգործակցության խորացումը համատեղ զորավարժություններ անցկացնելու եւ դիտորդների փոխանակման ճանապարհով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օվոստոսի 2-ին գրել է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:

ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդիպում է անցկացրել Իրանի պատվիրակության ղեկավարության հետ, որը ժամանել էր՝ մասնակցելու 2016 թվականի Բանակային միջազգային խաղերին: Ամփոփելով դրա արդյունքները, Շոյգուն հայտնել է Իրանի հետ ռազմական համագործակցության ընդլայնման մասին:

«Պաշտոնապես կողմերը չեն հրապարակել բանակցությունների կոնկրետ արդյունքները, բայց իրադրությանը ծանոթ աղբյուրը «Իզվեստիա»-ին պատմել է, որ առաջին հերթին քննարկվել են երկու երկրների զինվորականների փոխգործակցության բարելավման հարցերը համատեղ զորավարժություններ անցկացնելու եւ դիտորդների փոխանակման ճանապարհով»,- գրում է հրատարակությունը:

Իր հերթին իրանցի գեներալ-մայոր Վալի Մադանին ասել է, որ երկու երկրներն «անհրաժեշտ ներուժն ունեն ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման համար», նշում է «Իզվեստիան», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում