Եթե Իրանն ունենա ԼՂ խնդիրը կարգավորելու հնարավորություն, կշարունակի խաղաղ լուծման իր ջանքերը. Ռոհանի

Իրանը հավատում է, որ տարածաշրջանում կվերականգնվի խաղաղութունն ու կայունությունը: Այս մասին Բաքվում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ ընդգծելով, որ  յուրաքանչյուր խնդիր  պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

«Տարածաշրջային հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Իրանը՝ որպես Ադրբեջանի և Հայաստանի հարևան, միշտ ջանք է գործադրել այդ խնդրի  խաղաղ լուծման համար: Եվ եթե Իրանն ունենա  հակամարտությունը կարգավորելու հնարավորություն, նա կշարունակի այդ ուղղությամբ իր  բոլոր ջանքերը»,- Բաքվում կայացած երկու երկրների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հ. Ռոհանին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում