AM | RU
USD
EUR
RUB

Հայկական սպորտի հաջողության բանաձևը

Այսպիսով, Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերը մոտեցան իրենց տրամաբանական ավարտին: Խաղերին մեր երկիրը ներկայացել էր անկախությունից ի վեր իր ուժեղագույն կազմով, որում, ինչպես հայտնի է, ընդգրկված էին համաշխարհային սպորտի իսկական աստղեր: Մարզիկների անունը միայն բավարար էր, որպեսզի բոլորին պարզ դառնար՝ 2016-ի օլիմպիական խաղերը չէին կարող մեր երկրի համար արգասաբեր չլինել:

Արթուր Ալեքսանյան, Նազիկ Ավդալյան, Արսեն Ջուլֆալակյան, Գոռ Մինասյան. սրանք, թերևս մի փորք մասն են այն անունների, որոնք աշխարհն է ճանաչում, որոնց կրողներն անվիճարկելի հեղինակություններ են իրենց մարզաձևերում:

Բայց պարզապես ասել, թե 31-րդ օլիմպիական խաղերն հայերիս համար հաջողված էին, կնշանակեր չասել ոչինչ: Այն, ինչին կարողացան հասնել մեր փառահեղ մարզիկներն այս խաղերում, ամենևին էլ սովորական, պարզ սպորտային հաղթանականեր չէին, այլ` հայի մարտական ոգու անօրինակ դրսևորում, տիտանական ջանքերի տրամաբանական արդյունք, որը, սակայն, կարող էր շատ ավելի հզոր լինել, եթե չլինեին մի շարք օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված գործոններ: Մեր որոշ մարզիկների թույլ չտվեցին օլիմպիական ոսկի նվաճել` մրցանակ, որին նրանք արդարև արժանի էին. Նազիկ Ավդալյանի լրջագույն վնասվածքը, օլիմպիական ելույթի ժամանակ Անդրանիկ Կարապետյանի ձեռքի շրջանում ստացած անակնկալ վնասվածքն, ինչպես նաև համամարդկային ամոթ դարձած սերբ մրցավարի ցուցաբերած խիստ կողմնակալ վերաբերմունքը Միհրան Հարությունյանի նկատմամաբ` թույլ չտվեցին մեր փառահեղ մարզիկներին ի ցույց դնել իրենց ունեցած ողջ պոտենցյալը, ինչը, սակայն, ամենևին էլ չի նսեմացնում նրանց արժանիքները. այդ ելույթները հզոր կամքի արտահայտություն դարձան, հայի անպարտելի ոգու ցայտուն ապացույց` ազնվագույն մետաղից էլ թանկ:

Ինչպես հայտնի է, բոլոր ժամանակներում ու մարդկային գործունեության բոլոր բնագավառներում մշտապես խնդիր է եղել անհատի ինքնակայացումն ու առավելագույն ինքնառեալիզացումը, որի շնորհիվ է միայն, որ հնարավոր է դառնում ունեցած տաղանդների պատշաճ դրսևորումն ու դրանց' հասարակությանն ու պետությանն ի սպաս դնելը. Ռիոյի օլիմպիական խաղերն ապացուցեցին, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն իր առաջ դրած գերխնդիրը ոչ միայն հաջողությամբ լուծել է, այլև` արել անհնարինը` բացահայտելու ու սատարելու այն բազմատաղանդ մարզիկներին, որոնք ունակ եղան բարձր պահելու մեր երկրի պատիվն ու արժանապատվությունը համաշխարհային սպորտի բարձրագույն`օլիմպիական հարթակում:


Մեծ հաշվով, հենց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` սպորտի նկատմամբ դրսևորած բացառիկ հոգածության, աչալուրջ հետևողականության ու սրտացավ վերաբերմունքի շնորհիվ է, որ Հայաստանին հաջողվեց 200 երկրների շարքում ամրագրել իր պատվավոր տեղն ու դիրքը` հաջողացնելով իր հետևում թողնել ոչ միայն տարածաշրջանի երկրներին, այլև ընդհանուր թիմային հաշվարկում առաջ անցնել նույնիսկ որոշ եվրոպական երկրներից` արգասիք, որն առավել քան բավարար է` կատարված աշխատանքը գերգերազանց գնահատելու համար:

Ծառուկյանին այս տարիների ընթացքում փաստացի հաջողվեց անել այն, ինչը չէր հաջողվել և ոչ մեկին' վերակենդանացնել հայկական սպորտը, հավատ ներշնչել այն շնորհալի երիտասարդներին, որոնք, պայմանավորված մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով, կա՛մ անտեսված էին, կա՛մ հանդես էին գալիս այլ երկրների դրոշի ներքո (Միհրան Հարությունյանը, որի շահած արծաթը իսկական ոսկու գին ունի, նախքան Հայաստանի դրոշի ներքո հանդես գալն, ինչպես հայտնի է, ներկայացնում էր Ռուսաստանը). արդյունքը բոլորիս աչքի առաջ է, արգասիքը` շշմեցնող…:

Այսքանից հետո կարող է բնական հարց առաջանալ' ո՞րն է, այնուամենայնիվ, Հայաստանի ու հայ ժողովրդի այդքան երկար փնտրված հաջողության բանաձևը, ո՞րն է մեր անկասելիության գաղտնիքը, որը թույլ կտար մեզ մշտապես փայլելու ոչ միայն սպորտում, այլև մարդկային գործունեության բոլոր բնագավառներում: Գաղտնիքը, թերևս, շատ պարզ է`գնահատել մարդկանց, չխուսափել կանգնել նրանց թիկունքին, ովքեր ունակ են ու կարող են արդյունք տալ, բանաձև, որի սահմանողը դարձավ Գագիկ Ծառուկյանը…:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Լրահոս
Ուկրաինայում ապամոնտաժել են Լենինի բոլոր հուշարձանները Իսպանիայում ՀՀ դեսպանությունը ճշտում է Բարսելոնայում տուժածների թվում հայերի ու ՀՀ քաղաքացիների առկայությունը Հարավային Կորեան «կարմիր գիծ» է սահմանել ԿԺԴՀ-ի համար Բարսելոնայի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 13-ի Բարսելոնայում ահաբեկչություն է տեղի ունեցել. ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց ՄԱԿ-ի ԳԱ առաջիկա նստաշրջանին ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին կարվի հայտարարություն. Զախարովա ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանությունում բացվել է ռազմական կցորդի գրասենյակ Ռուսական ինքնաթիռն արդյունավետ է, բայց չափազանցություն է ասել, որ հրդեհը մարվեց միայն «ԻԼ 76»-ի շնորհիվ. Դավիթ Կարապետյան Բուլղարիան պատրաստվում է ուժեղացնել թուրք-բուլղարական սահմանի վերահսկողությունը Ղազախ պաշտոնյան ՀՀ և Ղազախստանի զարգացման համար կարևորում է այլընտրանքային էներգետիկան. AstanaEXPO-2017-ում նշվել է Հայաստանի ազգային օրը Իրանը հայտարարել է հրթիռային ներուժը մեծացնելու պլանների մասին Սևանա լճում ռուս զինծառայողի մահվան պատճառ է եղել ներքին արյունահոսությունը Խոսրովի անտառի վերականգնման համար հայ բարերարի կազմակերպությունը նվիրաբերում է 100 000 եվրո Ավիաընկերությունները պետք է հետևություններ անեն. Սերգեյ Ավետիսյանը՝ ավիատոմսերի թանկացմանը Մահվան նպաստի համար հարազատները դիմում կարող են ներկայացնել ցանկացած տարածքի ծառայություն Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների մասին զեկույցներն ուղարկվել են միջազգային կառույցներին ԱՄՆ Պետդեպը քննադատել է Թուրքիայի իշխանություններին կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունքի համար Դե Միստուրան հուսով է, որ Ժնեւում միջսիրիական բանակցությունների նոր փուլը կկայանա սեպտեմբերին Թուրքիայում մեկնարկել են հայկական Սբ. Երրորդություն եկեղեցու վերակառուցման աշխատանքները Եմենում ձերբակալվել են ԱՄՆ-ի դեսպանատան 3 աշխատակից Վրաստանում փրկարարները ծովից ազգությամբ հայ տղամարդու դի են դուրս բերել Քննարկվել է հայ-իրանական համագործակցության հարցերի լայն շրջանակ Դնեպր քաղաքում տեղի կունենա Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման արարողությունը «ԻԼ-76»-ը 15-րդ թռիչքով շարունակել է հետմարման աշխատանքը Նախագահը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել սպորտային տուրիզմի զարգացման հարցը Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանի Գայի պողոտա-Մոլդավական փողոց և Տերյան փողոց-Կորյունի փողոց խաչմերուկներում Հայաստանը կիրականացնի գիտության ոլորտի զարգացման 2017-2020 թթ. ռազմավարական ծրագիր «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռը շարունակում է հետմարման աշխատանքները ԱՄՆ պետդեպը հրապարակել է Հայաստանում կրոնական ազատության վերաբերյալ 2016 թ. զեկույցը Թուրքիան կոչ է անում Գերմանիային չկառավարել Եվրամիությունը Կայացել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգային հարցերն ամբողջությամբ Հյուսիս-հարավի նպատակով որոշ տարածքների նկատմամբ ճանաչվեց գերակա հանրային շահ Սիրիայում ԻՊ-ի դեմ մարտերում զոհվել է Նուբար Օզանյանը Սախալինում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացուն սպանած ադրբեջանցին ԱՀ և ՀՀ վարչապետները ծանոթացել են Թալիշի վերականգնման աշխատանքներին Բնապահպանության նախարարությունը կոչ է անում չվնասել հրդեհների հետեւանքով անտառներից փախած կենդանիներին Օդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա ՄԻՊ-ի առաջարկով վերականգնվել է հաշմանդամություն ունեցող աշխատողի իրավունքը Իրականացվել է հրդեհաշիջման 13 թռիչք Վայոց Ձորում և Խոսրովի անտառում հրդեհաշիջման խնդիրը լուծված է. ԱԻՆ-ը հետևություններ կանի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan