Դոլարը փոքր աճ է գրանցել, եվրոն` արժեզրկվել

Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը օգոստոսի 24-ին կազմել է 474.34 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0.09 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 535.06 դրամ՝ նվազելով 2.12 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 627.17 դրամ է` նախորդ օրվա համեմատ աճել է 2.11 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը օգոստոսի 24-ին կազմել է 7.32 դրամ` նախորդ օրվա միջին փոխարժեքը մնացել է անփոփոխ:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 289.45 դրամ, ոսկի՝ 20,466.01 դրամ, պլատին` 16,897.42 դրամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում