Բակո Սահակյանը կարևորում է երկրապահների ուխտագնացությունները Շուշի

Արցախի Հանարպետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին Շուշի քաղաքում մասնակցել է Երկրապահ կամավորականների միության ավանդական ուխտագնացության շրջանակներում կազմակերպված տոնական միջոցառմանը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը կարեւորել է նման նախաձեռնությունները՝ դրանք համարելով պահանջված մատաղ սերնդի հայեցի դաստիարակության եւ ներհայկական կապերի ամրապնդման տեսանկյուններից:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում