«Հրապարակ». Էկոնոմիկայի նախարարը չի կարողանում հարաբերություններ կառուցել ոչ վերադասի, ոչ ենթակաների հետ

Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմն արդեն անեկդոտներ է պատմում նորանշանակ դաշնակցական նախարարի մասին և համոզված պնդում է, որ Արծվիկ Մինասյանի նշանակումը սխալ էր. գրել է «Հրապարակ»-ը:

«Խնդիրն անգամ այն չէ, որ նախարարը ոչ մի օտար լեզվի չի տիրապետում և զբաղված է լոզունգներ հռչակելով ու պոպուլիստական ելույթներ ունենալով։ Գլխավոր խնդիրն այն է, որ նա չի կարողանում հարաբերություններ կառուցել ոչ վերադասի, ոչ ստորադասի հետ։

Ասում են՝ նրա վարորդը շեֆի աշխատասենյակում նրա հետ սուրճ է խմում և պարբերաբար թույլտվություն վերցնում աշխատանքից շուտ «թռնելու» համար։ Նրա քարտուղարուհին «շեֆի շեֆն է», իսկ վարչությունների պետերից մեկը նույնիսկ նրան վարչապետի մոտ է ցանկացել տանել, որ պարզեն՝ «ով է ճիշտ, ով՝ սխալ»։ Ենթակա կառույցների հետ էլ նա չի աշխատում․ դրանք ուղիղ կառավարության և վարչապետի հետ են հարաբերվում։ Մի խոսքով, աշխատակազմի կարծիքով, ծույլ ու անտարբեր նախարար Ճշմարիտյանին փոխարինել է թույլ ու անտեղյակ Մինասյանը»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում