Անցումը բանավոր քննությունների 4-9-րդ դասարաններում նպաստելու է աշակերտների ինքնուրույնության դրսեւորմանը. Լեւոն Մկրտչյան

4-րդ եւ 9-րդ դասարաններում բանավոր քննական համակարգը ավելի կնպաստի աշակերտների ինքնուրույնության դրսեւորմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

«Ավագ դպրոցում թեստային համակարգից հետ չենք կանգնելու, քանի որ դպրոցից բուհ անցումը թեստային համակարգով կրում է իսկապես հակակոռուպցիոն բնույթ: Բանավոր քննություններ կլինեն հիմնական դպրոցում, այսինքն` 4-րդ եւ 9-րդ դասարաններում, քանի որ թեստային քննությունների ընթացքում երեխաները բավականին հետ են վարժվում բանավոր խոսքից. շարադրություն, փոխադրություն, այսինքն` դպրոցը պարտավոր է փոխանցել բանավոր կերպով նյութը հաղորդելու մշակույթը: Եվ սա վերադարձ չէ խորհրդային համակարգին, քանի որ աշխարհի բոլոր համալսարաններում ընդունելության համա ր պահանջում են ոչ միայն կենտրոնացված թեստային քննություններ, այլեւ էսսե»,- նշեց ԿԳ նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում