Մեդվեդևը և Յըլդըրըմը քննարկել են էներգետիկ խոշոր նախագծերի իրականացման հարցերը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ու Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում են ՌԴ կառավարության լրատվական ծառայությունից: Հեռախոսազրույցի նախաձեռնողն եղել է թուրքական կողմը:

Յըլդըրըմը նախ շնորհավորել է իր ռուս գործընկերոջը սեպտեմբերի 18-ին Ռուսաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների և դրանց արդյունքի կապակցությամբ:

Այնուհետ նա շեշտել է, որ  Թուրքիայի կառավարությունը հետաքրքրված է ռուս-թուրքական հարաբերությունների զարգացմամբ:

Մեդվեդևը և Յըլդըրըմը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերին, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում  համատեղ խոշոր նախագծերի իրականացմանը, այդ թվում՝ «Թուրքական հոսք» գազատարի, «Աքքույու» ԱԷԿ-ի կառուցման:

Կառավարությունների ղեկավարները քննարկել են նաև առջիկա երկկողմ շփումների գրաֆիկը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում