Օդային սահմանի անվտանգության նպատակով ԼՂՀ ՊԲ-ում մարտավարական զորավարժություն է մեկնարկել

Հանրապետության օդային սահմանի անվտանգության ապահովման նպատակով ՊԲ-ում մշտապես իրականացվում են հակաօդային պաշտպանության զորքերի մարտունակության ու մասնագիտական ունակությունների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ:

Սեպտեմբերի 26-ից ՊԲ ռադիոտեխնիկական գումարտակներից մեկում մեկնարկել է մարտավարական զորավարժություն, որը ղեկավարում է բանակի ՀՕՊ պետը:

Զորավարժությունը նպատակ է հետապնդում կատարելագործել հրամանատարների և շտաբների աշխատանքների ներդաշնակումը, ինչպես նաև անձնակազմի մոտ ձևավորել բարձր բարոյակամային հատկանիշներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում