«Ժամանակ». Բարձրակարգ հանդիպումներն այլևս չեն կայանալու «Մուլտի Գրանդ» հյուրանոցում

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ առաջիկայում Երևանում կայանալիք բարձրակարգ հանդիպումները չեն կայանալու Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրանդ» հյուրանոցում։ Վերջին երկու տարիներին հենց այս հյուրանոցում կայացած ՀԱՊԿ երկրների Պաշտպանության նախարարների և ԵՏՄ երկրների վարչապետների հանդիպումների համար Հայաստանի կառավարությունը միլիոնավոր դրամների հասնող գումար է փոխանցել։ 

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ ՀԱՊԿ երկրների ղեկավարների առաջիկա հանդիպումը, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 14-ին Երևանում, ըստ ամենայնի՝ կայանալու է Գաֆեսջյան թանգարանում, որտեղ արդեն 2010թ. կայացել է նման ՀԱՊԿ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում