ԲՀԿ-ն պատրաստ է Վանաձորում և Գյումրիում հանդես գալ միասնական ընդդիմադիր թեկնածուով

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը համաձայնել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնում պաշտպանել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Վարդևան Գրիգորյանի թեկնածությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը: ««Գալա»-ի հետ էլ բանակցություններն այդ հարցով շարունակվում են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Զոհրաբյանը:

Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններից հետո Վանաձորում ստեղծված իրավիճակին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ հիմնական բանակցությունները պետք է գնան «Լուսավոր Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների միջև: «Ինչ լուծման որ նրանք գան այդ բանակցությունների արդյունքում, մենք պատրաստ կլինենք սատարել այդ որոշմանը և ընդդիմության միասնական թեկնածու ներկայացնել: Եթե անգամ հիմա մենք միանանք «Լուսավոր Հայաստան»-ին կամ «Հայկական վերածնունդ»-ին, միևնույնն է, անհրաժեշտ քվեները չեն ապահովվի քաղաքապետի թեկնածու առաջ ադրելու համար: Հիմնական բանակցություններն այս պահին պետք է տանեն «Լուսավոր Հայաստանը» և «Հայկական վերածնունդ»-ը: Ցանկացած միասնական լուծման դեպքում մեր ավագանու 3 անդամները կսատարեն»,– նշեց ԲՀԿ առաջնորդը:

Նա վստահեցրեց, որ ԲՀԿ-ի ձայները ՀՀԿ-ի թեկնածուին չեն գնալու. իրենք սատարելու են ընդդիմադիր թեկնածուի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում