Քաղաքագետի կանխատեսմամբ` ՀԱՊԿ նստաշրջանին անդրադարձ կկատարվի մերձավորարեւելյան գործընթացներին

Քաղաքագետի կանխատեսմամբ` ՀԱՊԿ նստաշրջանին անդրադարձ կկատարվի մերձավորարեւելյան գործընթացներին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Երեւանում կայանալիք նստաշրջանի ընթացքում անդրադարձ կկատարվի ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրականությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը նման կանխատեսումներ արեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքով` կհնչեն որոշ արձագանքներ նաեւ Մերձավոր Արեւելքի գործընթացների հե տ կապված: «Վաղը Հայաստանը նոր գլխավոր քարտուղար կընտրի: Հնարավոր թեկնածուները երեքն են` նախկին պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Վաղարշակ Հարությունյանը եւ նախկին գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը»,– ասաց նա:

Մինասյանը հավանական չհամարեց, որ ՀԱՊԿ նստաշրջանի ընթացքում քննարկվող հարցերը ինչ-որ կերպ կհամապատասխանեն մեր սպասումներին: «Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ-ի ակտիվ երկիր, եւ իր ռազմաքաղաքական դաշնակիցները այս կամ այն ձեւով պարտավոր են արձագանքել այն իրավիճակին, որ ստեղծվել է ապրիլյան իրադարձություններից հետո ու պահպանվում է մինչ այսօր»,- հավելեց քաղաքագետը:

Երևանում հոկտեմբերի 14-ին կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը կվարի Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում