Ադրբեջանում 612 ընկերությունների ղեկավարների արգելվել է դուրս գալ երկրից

Ադրբեջանում 612 ընկերությունների ղեկավարների արգելվել է դուրս գալ երկրից

Ադրբեջանում այն իրավաբանական անձանց թիվը, որոնց հարկային պարտականությունները չկատարելու պատճառով արգելվել է դուրս գալ երկրի, շարունակում է աճել:

Այս մասին հայտնում է ադրբեջանական fins.az լրատվական կայքը:

Ադրբեջանի հարկերի նախարարության տված տեղեկության համաձայն՝ 612 ընկերությունների ղեկավարների հարկերը չվճարելու պատճառով արգելվել է դուրս գալ երկրի սահմաններից:

Այս ընկերություններից 34-ը պատկանում են մեկ անձի, 20-ը՝ մեկ այլ ֆիզիկական անձի:

Երկիրը լքելու արգելքի տակ հայտնված անձանցից 6-ը արտասահմանի քաղաքացիներ են:

Հիմնականում էներգառեսուրսներից ստացված եկամուտներով սնվող Ադրբեջանի տնտեսությունը զգալիորեն անկում է ապրել, այս վիճակը տարածվում է երկրի գրեթե բոլոր ոլորտների վրա:

Ադրբեջանի տնտեսվարողները չեն կարողանում կատարել իրենց հարկային պարտականությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում