Բաքվում գյուլենականների դեմ գործողություն է իրականացվել

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդների` նուրսիստների դեմ լայնամասշտաբ գործողություններ են սկսվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Գարադաղի շրջանի 33-ամյա բնակիչ Ռիզվան Գամիդովի տանը հայտնաբերվել է 159 գիրք և 9 ամսագիր, որոնց քարոզումն ու տարածումն Ադրբեջանում արգելվում է:

Լոքբաթանում ոստիկանության գործողությունների շրջանում չորս քաղաքացիների տանը հայտնաբերվել է արգելված 56 գիրք:

Այն մարդիկ, ում տանը խուզարկություն են իրականացրել Ադրբեջանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները, նուրսիստներ են եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում