Ադրբեջանում շինանյութերի արտադրությունը կտրուկ անկում է ապրել

Ադրբեջանում ստեղծված ճգնաժամային վիճակի պատճառով շինարարությունը զգալիորեն նվազել է եւ դրանով պայմանավորված կտրուկ անկում է ապրել շինանյութերի արտադրությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:

Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի հաղորդած տեղեկության համաձայն` ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին շինանյութերի արտադրության ոլորտում 16,2 տոկոս անկում է գրանցվել` կազմելով 251,6 մլն մանաթ:

Ցեմենտի արտադրությունը 16,8 տոկոսով, բետոնե խառնուրդների արտադրությունը 53,0, շինարարական գիպսինը` 27,1, ցեմենտից պատրաստված շինարարական բլոկների, արհեստական քարերի եւ այլն արտադրությունը 51,0 տոկոսով նվազել է:

Նախորդ տարվանից սկսած Ադրբեջանական նավթի եւ մանաթի արժեզրկման պատճառով ստեղծված ճգնաժամային վիճակը կաթվածահար է արել Ադրբեջանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում