Պորոշենկոն հայտարարել է, որ Կիևն այլևս չի կարող ապրել Արևմուտքի հաշվին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Կիևն այլևս չի կարող և չի ապրելու միայն արևմտյան գործընկերների մակրոֆինանսական օգնություններով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:

«Ինչպես միջազգային աջակցությունը, պաշտպանությունը և անվտանգությանը, այնպես էլ ներդրումային կլիման կյանքի ու մահվան հարց է Ուկրաինայի համար: Ուկրաինան չի կարող և չի ապրում միայն Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարային բանկի տրանշերների, ինչպես նաևԵվրամիության մակրոֆինանսական օգնությունների հաշվին»,- նշել է Պորոշենկոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում