Ուկրաինայում հրաձգության հետևանքով հայ և վրացի են սպանվել

Ուկրաինայի Մելիտոպոլ քաղաքում հրաձգության հետևանքով զոհվել է 2 մարդ՝ ազգությամբ վրացի Զուրաբ Օնանիզին եւ հայ Սարգիս Բաղդասարյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վկայակոչելով Զապորոժիե քաղաքի կայքին, այս մասին հայտնել է Զապորոժիեի մարզի դատախազ Վալերի Ռոմանովը:

«Դա ոչ թե քրեական աշխարհի ներկայացուցիչների հարաբերությունների պարզում է, այլ երկու երիտասարդ տղաների հասարակ խուլիգանություն, որոնք նախկինում դատապարտված չեն եղել եւ քրեական անցյալ չեն ունեցել»,– ասել է Ռոմանովը։ Հայտնի է, որ հրաձգությունը տեղի է ունեցել աղջկա պատճառով

Զապորոժիեի մարզի անվտանգության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Շմիտկոյի խոսքով՝ 6 հոգուց բաղկացած խումբը ալկոհոլային խմիչք օգտագործելուց հետո գիշերը ժամը 3-ին հրաձգություն էր սկսել: Բոլոր 6 հոգու ինքնությունը պարզված է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում