«Հայկական ժամանակ». Ձկնկուլին՝ Արմեն Իսրայելյանին առևանգելու, շորթում կատարելու դեպքի առթիվ քրգործի վարույթը կարճվել է

«ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աշխատակից, Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանին առևանգելու, շորթում կատարելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրգործի վարույթը կարճվել է 1 շաբաթ առաջ հանցակազմի բացակայության հիմքով։

Լուրը մեր զրույցում հաստատեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը»,–գրում է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում