ՄԱԿ-ի ԳԱ-ի կոմիտեն որոշեց բանակցություններ սկսել միջուկային զենքի արգելման շուրջ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեն հոկտեմբերի 27-ին բանաձեւ է ընդունել, որը պետություններին լիազորում է բանակցություններ սկսել միջուկային զենքի արգելման եւ լիակատար վերացման կոնվենցիայի շուրջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փաստաթուղթն ընդունվել է ձայների մեծաամասնությամբ, ընդ որում դրան դեմ են արտահայտվել Անվտանգոթյան խորհրդի մշտական անդամ չորս միջուկային տերություններ՝ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: Չինաստանը քվեարկության ընթացքում ձեռնպահ է մնացել:

Ընդհանուր առմամբ բանաձեւի նախագիծը, որի համահեղինակներ են դարձել 50-ից ավելի երկրներ, պաշտպանել է 123 պետություն: 38 երկիր դեմ Է քվեարկել, եւս 16-ը ձեռնպահ են մնացել:

Փաստաթղթով նախատեսվում է «2017 թվականին գումարել Միավորված ազգերի կազմակերպության խորհրդաժողով եւ համաձայնեցնել միջուկային զենքի արգելման մասին իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթ, որը պետք է բերի այդ զենքի վերացման», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում