Հարավային Կորեայի նախագահի վարկանիշն ընկել է մինչեւ ռեկորդային 17 տոկոս

Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեի վարկանիշն ընկել է մինչեւ ռեկորդային 17 տոկոսի մակարդակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Կիոդո գործակալությունը՝ հղում անելով Գելապի ինտստուտի հարավկորեական բաժանմունքին:

Նախագահ Պակ Կըն Հեի աջակցության մակարդակն անցած շաբաթվանից իջել է 8 տոկոսով եւ կազմել 17 տոկոս, ինչը ամենացածր մակարդակն է այդ պաշտոնում նրա ընտրվելու ժամանակներից: Մինչդեռ նրանց թիվը, ովքեր չեն վստահում նախագահին, ավելացել է 10 տոկոսով, նրանք կազմում են հարցվածների 74 տոկոսը:

Պակ Կըն Հեի ժողովրդականության կտրուկ անկման պատճառներից մեկը դարձել է նրա ընկերուհու եւ նախկին օգնականուհու հետ կապված սկանդալը, որին նախագահը վստահում էր իր ելույթների խմբագրումը:

Նախագահի քննադատները նշում են, որ պետական կարեւորություն ունեցող փաստաթղթերի հանձնումը կողմնակի անձանց, որոնք տվյալ պահին պետական ծառայության մեջ չեն, անթույլատրելի է եւ կարող էր հանգեցենլ պետական գաղտնիքի հրապարակման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում