Էրդողանը եւ Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը:

Պորոշենկոն հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմի Ուկրաինայում մնալու ժամկետը 60 օրից 90 օրվա փոխելու որոշման վերաբերյալ:

Թուրքիան իր հերթին առանց վիզային ռեժիմի վերաբերյալ նույն որոշումը Ուկրաինայի քաղաքացիների համար ընդունել էր որոշ ժամանակ առաջ:

Հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան չի ճանաչում Ռուսաստանի կողմից Ղրիմում անցկացված ընդհանուր ընտրությունների արդյունքները:

Էրդողանը եւ Պորոշենկոն պայմանավորվել են նաեւ երկու երկրների միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունները արագացնելու շուրջ:

Նշվում է, որ առանց վիզային ռեժիմի ժամկետների երկարաձգման որոշումը կայացվել է երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունն ամրապնդելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում