Գործարարության համար համարժեք պայմանների ապահովումը գերակայություն է. Սուրեն Կարայան

Հայաստանի կառավարությունը 2017թ. նոր վերաբերմունք է ցուցաբերելու ձեռներեցության նկատմամբ: Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների զարգացման նախարար Սուրեն Կարայանը:

«Այս ուղղությամբ կառավարությունը իր բոլոր քայլերում հետապնդելու է բացառապես աջակցելու, խրախուսելու, խորհրդակցելու, ուղղորդելու և համարժեք ենթակառուցվածքներ ապահովելու նպատակներ: Գործարարության համար համարժեք պայմանների ապահովումը ներդրումային գրավչության տեսանկյունից առաջին և պարտադիր քայլն է»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կարայանը:

Դրան հավելելով ներդրումների պաշտպանության, աջակցող ենթակառուցվածքի, ֆինանսական համակարգում արդյունավետ լուծումները, ինչպես նաև պետություն-մասնավոր գործընկերության աննախադեպ դրսևորումները՝ կարճաժամկետ հատվածում կառավարությունն ակնկալում է ներդրումային հոսքերի ներգրավման կայուն գործընթացի աշխուժացում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում