Քաբուլում ահաբեկչության զոհ է դարձել 27 մարդ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյունի հետեւանքով զոհվել Է 27 մարդ, ավելի քան 35-ը տուժել Է: Այդ մասին հայտնել Է Քաբուլի ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Ֆարիդուն Օբեյդին:

Ահաբեկչական գործողության զոհ են դարձել հիմնականում Բաքիր ուլ Ուլում շիա մզկիթի ծխականներ, որը գտնվում Է Աֆղանստանի մայրաքաղաքի արեւմտյան մասի Ֆայզ Մուհամադ Քոթեբ պողոտայում, ասել Է նա: Հաղորդվում Է, որ ահաբեկիչն ինքնապայթեցումը կատարել Է ծխականների բազմության մեջ կրոնական արարողության ժամանակ:

Նոյեմբերի 21-ին ավելի վաղ աֆղանական ԶԼՄ-ները հաղորդել են, որ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործի Է դրել Աֆղանստանի մայրաքաղաքի կենտրոնի Դար ուլ Ամանի շրջանի մզկիթի մուտքի մոտ: Աֆղանական 1 ՏՎ հեռուստաալիքը, վկայակոչելով ականատեսներին, տեղեկացրել Է, որ ահաբեկչության զոհ են դարձել տասնյակ ծխականներ:

Այդ պայթյունը երկրորդն Է դարձել նոյեմբերի 21-ի օրվա ընթացքում: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ պայթյունը տեղի Է ունեցել Քաբուլի արվարձաններում եւ հանգեցրել առնվազն մեկ մարդու զոհվելու եւ մեկ ուրիշի վիրավորվելու, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում