ԱՄՆ-ում առնվազն վեց երեխա է զոհվել դպրոցական ավտոբուսի վթարից

ԱՄՆ-ի Թենեսիի նահանգում նոյեմբերի 21-ի երեկոյան առնվազն վեց երեխա է զոհվել դպրոցական ավտոբուսի վթարից: Ինչպես երեւում է պատահարի վայրում արված լուսանկարներից, ավտուբուսը կողանց զարկվել է ծառին եւ բաժանվել գրեթե երկու մասի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ավտոբուսում եղել է 5-ից 10 տարեկան 35 դպրոցական: Բացի վեց զոհվածներից, որոնցից մեկը մահացել է հիվանդանոցում, հաղորդվում է 23 հոսպիտալացված երեխաների մասին: Տեղական զանգվածային լրատվամիջոցները հաղորդում են ճանապարհա-տրանսպորտային պատահարի առանչությամբ արյան փոխներարկման կենտրոններում երկար հերթերի մասին:

Նախական վարկածներից մեկով՝ ծառին բախվելուց առաջ ավտոբուսը խփել է սյանը: Քաղաքի ոստիկանության պետի խոսքով՝ ավտոբուսը կարող է ընթացել է արագության գերազանցմամբ:

Ավտոբուսի վարորդը ողջ է մնացել: Իշխանությունները հայտնել են, որ նա համագործակցում Է հետաքննության հետ, հաղորդել է BBC-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում