AM | RU
USD
EUR
RUB

Համահայկական միասնությունը սոսկ դրամահավաք չէ

Նոյեմբերի 24-ին կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնը: Մարաթոնը մեկնարկելու է «Իմ Արցախը» խորագրի ներքո և հանգանակված գումարները կփոխանցվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաեւ Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը:

Մարաթոնը դեռևս չմեկնարկած կրկին հնչում են գնահատականներ, որոնք հնչել են գրեթե բոլոր մարաթոնների ժամանակ: Բնականաբար որոշակի անվստահության պայմաններում մարդկանց մոտ երբեմն առաջանում են կասկածներ` հանգանակված գումարների ամբողջովին նպատակին ծառայելու վերաբերյալ: Անշուշտ, երբ մտահոգությունը անկեղծ է ու իրոք մտահոգություն է, այլ ոչ ինքնանպատակ քննադատություն, միանգամայն ողջունելի է, ու հուսանք դրամահավաքից հետո միջոցառման պատասխանատուները կկարողանան փարատել հնարավոր անհանգստությունը:

Սակայն քիչ չեն նաև այն մոտեցումները, որոնք առհասարակ կասկածի տակ են դնում մարաթոնի նպատակահարմարությունը և փորձ է արվում այն ասոցացնել պետականության գիտակցության բացակայության հետ: Որակումներ են հնչում, իբր մարաթոնի քողարկված նպատակը սոսկ սփյուռքից փող հավաքելն է` երբեմն էլ գռեհկության հասնող պիտակավորումներով:

Նախ անհասկանալի է ի՞նչ է նկատի առնվում, երբ տեղի-անտեղի թմբկահարվում է պետականության գիտակցություն արտահայտությունը: Երբեմն տպավորություն է, որ դա ամեն պատեհ-անպատեհ առիթով օգտագործողի կողմից զուտ սեփական ինքնագնահատականի բարձրացման կամ կայացման փորձ է: Իրականում պետականության գիտակցումը չի ենթադրում հասարակության օտարում ծառացած խնդիրներից, չի ենթադրում սփյուռքի մեկուսացվածություն: Եթե մենք փորձ ենք անում համեմատվել հզոր տնտեսություն ունեցող ու իր պետական ինստիտուտներով ամուր կայացած պետությունների հետ, ապա լավ կլինի չմոռանալ, որ նրանց առջև ծառացած չեն այն խնդիրները, որոնց առջև կանգնած ենք մենք: Բացի այդ զուտ ազդեցիկ բառեր օգտագործելու ու դրանով հարևանների վրա տպավորություն թողնելու փոխարեն, լավ կլինի իրականությանը նայել բաց աչքերով:

Ցավոք, մենք ունենք աշխարհով մեկ տարածված սփյուռք, որն առաջացել է ոչ մեր մեղքով կամ կամքով: «Հայաստան» հիմնադրամի կազմակերպվող մարաթոնները այն ազդակներից մեկն են, որոնք բացի մի շարք առարկայական խնդիրներ լուծելուց, Հայաստան-Սփյուռք կապը պահպանող օղակներից են: Դրանով սփյուռքահայությունը հնարավորություն է ստանում մշտապես ակտիվ մասնակցություն ունենալ հայաստանյան հասարակական-տնտեսական կյանքին:

Երբ մենք ազդարարում ենք, որ Հայաստանը համայն հայության հայրենիքն է, ու դա այդպես էլ է, ապա անմիջապես դրանից հետո չպետք է անհեթեթ որակումներով արժեզրկենք մեր իսկ հայտարարությունը: Շատերը հիմնականում խոսում են միայն իրավունքներից, մոռանալով, որ գոյություն ունեն նաև պարտավորություններ: Պարտավորությունը առաջին հերթին խնամքն ու հոգածությունն է սեփական երկրի, սեփական հայրենիքի հանդեպ: Ու երբ սփյուռքում ապրող մեր հայրենակիցները խնամքի իրենց մասնաբաժինն են հատկացնում նաև իրենց, շեշտում եմ իրենց այլ ոչ միայն մեր հայրենիքին ու պետությանը, ապա առնվազն պետք է անմեղսունակ լինել այդ գեղեցիկ ավանդույթը ծաղրի ենթարկելու համար:

«Փոքրիկ իշխան»-ում մի հատված կա, որտեղ ասում է. չէ՞, որ դու պատասխանատու ես քո վարդի համար, որովհետև դու նրան ընտելացրել ես: Հետևաբար պետք  չէ գռեհիկ գնահատականներով կտրել սփյուռքի հետ պորտալարը, քանի որ ցանկացած փոքրիկ խնամք հայրենիքի հանդեպ, յուրովի կապող թելեր են առաջացնում խնամողի սրտում ու որքան էլ խնամողը հեռու լինի, օր օրի դառնում է առավել պատասխանատու իր իսկ ձեռքով խնամված «վարդի» հանդեպ:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս
Ադրբեջանի «Մուսաֆաթ» կուսակցության կին գործիչները ստիպված են պայքարել հանուն քաղբանտարկյալների իրավունքների Մանչեսթերի ահաբեկչության հեղինակը ռումբ պատրաստելիս օգտվել է Youtube-ից Ինժեներական ոլորտի ֆորում-ցուցահանդեսը Վանաձոր է բերել 200 մասնակցի Տնտեսագետը դրական է գնահատում կառավարության ծրագրում տեղեկատվական տեխնոլոգիաներին ուղղված շեշտադրումները Հայաստանում մեքենաների առևտրի շրջանառությունն ավելացել է 39,9 տոկոսով Ֆրանսիացի լրագրողը մահացել է Մոսուլում վիրավորվելուց հետո Խիստ վերահսկողության տակ պահել ամառային զորակոչի ամբողջ գործընթացը. Վիգեն Սարգսյան Վիգեն Սարգսյանը կարևորել է զորակոչի ընթացքում կոռուպիոն երևույթների բացառումը Հալեպում շուկայի ուղղությամբ կրակահերթի հետևանքով 20 մարդ է վիրավորվել Միասնական քննությունները Հայաստանում անցել են բավականին հարթ և խաղաղ պայմաններում Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Հայաստանին 21.6 միլիոն դոլարի վարկի տրամադրումը Ապրիլյան պատերազմի հերոս Արթուր Գեւորգյանը կդառնար 20 տարեկան Երեք մլն զբոսաշրջիկ Հայաստան բերելով կարելի է 1,8 մլրդ դոլարի ՀՆԱ-ի աճ ապահովել. տնտեսագետ Ադրբեջանում ավելի քան 100 տուն ջրի տակ է անցել Տնտեսական ակտիվության հինգ տոկոս աճն այս պահին համարում եմ իրատեսական. տնտեսագետ Պակիստանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 73-ի Անընթեռնելի դարձրած համարանիշներով ավտոմեքենաների վարորդները կտուգանվեն 200 հազար դրամի չափով Մեքքայում ահաբեկչական փորձ է կանխվել Ռուսաստանից Ադրբեջան է հասել զինտեխնիկայի նոր խմբաքանակ Ադրբեջանը հրադադարը խախտել է 400 անգամ և կատարել դիվերսիայի ձախողված փորձ. շաբաթը սահմանագծում ԵՄ-Հայաստան նոր համաձայնագիրը որակապես նոր պայմաններ կստեղծի երկկողմ կապերի համար Վթարից տուժած զինծառայողներից որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում Բելգիացի սենատորն Արցախում ծաղիկներ է խոնարհել Ստեփանակերտի հուշահամալիրում Ավտովթարի պատճառով 14 տուժած զինծառայողներից մեկն ստացել է կրծքավանդակի ողերի կոտրվածք, նրան տեղափոխում են Երևան. Կամավոր Խաչատրյան Գեղարքունիքում ՊՆ պետհամարանիշով ավտոմեքենա է կողաշրջվել. 14 զիծառայող է տուժել, որոնցից 7-ի վիճակը ծանր է Հայաստանի և ՄԹ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված համերգ Երևանի Ազատության հրապարակում Ռուբեն Գեւորգյանցի հարազատների կոչը. Ծաղկեպսակների գումարը փոխանցել զինծառայողների հիմնադրամին «Փաստ». Պատգամավոր. Գյուղացին կարկուտի պատճառով բերքը կորցնում է, որպես փոխհատուցում փտած սոխի սերմ են տալիս «Առավոտ». Բնապահպանները դժգոհ են Սևանա լճից տարեկան 270 միլիոն խմ ջուր բաց թողնելու կառավարության որոշումից «168 ժամ». Ինչ է անհրաժեշտ առանց վիզայի Եվրոպա մեկնելու համար «Հայկական Ժամանակ». Արցախը հյուրերի պակաս չունի «Հրապարակ» . Եղվարդում Գագիկ Խաչատրյանի և նրա որդիների կողմից կառուցվող եկեղեցին պատրաստ է «Հրապարակ». Տաճատ Վարդապետյանի սիրտը չի կտրվում ԱԺ-ից. նա իր աշխատասենյա­կը դեռ չի հանձնել «Հրապարակ». Մեծ, ճոխ հարսանիք է սպասվում. քավորը Բակո Սահակյանն է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 24 Քննարկվել է Արթիկում շենքի քարաթափման արդյունքում բնակիչներին որոշակի ֆինանսական աջակցություն հատկացվելու հարցը Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված բողոքի քննարկման արդյունքում զորակոչիկը ստացել է տարկետում ՀՀ առողջապահության նախարարությունը որդեգրել է ֆինանսական միջազգային համակարգի անցնելու քաղաքականություն Մխիթարյանի համար մրցաշրջանի ամենահիշարժան պահը ԵԼ գավաթը նվաճելն է. ֆուտբոլիստը պատասխանել է երկրպագուների հարցերին Հայաստանը մեծապես կարևորում է Ինդոնեզիայի դերը Հարավարևելյան Ասիայում. Նախագահ Սարգսյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan