Նեթանյահուն կայցելի Ադրբեջան

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դեկտեմբերի 13-ին կայցելի Ադրբեջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական ԱՊԱ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:

Այցը կտևի մեկ օր, այնուհետև Նեթանյահուն կմեկնի Ղազախստան: Սա Նեթանյահուի առաջին այցն է այս երկրներ վարչապետի պաշտոնում:

Այցի շրջանում ակնկալվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում տնտեսական ոլորտում համագործակցության վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում